|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու հարցը: Փոփոխությունները տեխնիկական են` պայմանավորված ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացմամբ. վերականգնվում են վարձատրության գործակիցները, առաջարկվում է վերացնել հավելումների տրամադրման պարտադիր նորմը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին այն մասին, որ մամուլում անընդհատ գրվում է, թե ՊԵԿ-ը կրկին մասնատվելու է: Պատգամավորը հարցրեց` գուցե սպասեն` կառույցը վերջնականապես ձևավորվի կամ մասնատվի, նո՞ր կատարեն այդ փոփոխությունները, այլ կերպ ստացվում է, որ եթե մեկ ամիս անց կառավարությունը որոշի մասնատել ՊԵԿ-ը, կրկին պետք է կատարվեն փոփոխություններ:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ իրեն հայտնի չէ՝ ՊԵԿ-ը մասնատվելո՞ւ է, թե՞ ոչ, պարզապես կարևոր էր, որ օրենքում անհամապատասխանությունը վերացվի: