կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-09 23:31
Սպորտ

Հայաստանի հավաքականը զիջում է միայն Ադրբեջանին

Հայաստանի հավաքականը զիջում է միայն Ադրբեջանին

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրը: Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ընտրանուն և այժմ  11 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:

 

Պարտիաներ.

Էթիեն Բաքրո-Լևոն Արոնյան` 0.5:0.5
Սերգեյ Մովսիսյան-Մաքսիմ Վաշիե Լագրավ` 1:0
Լորեն Ֆրեսիեն-Վլադիմիր Հակոբյան` 0.5:0.5
Գաբրիել Սարգսյան-Քրիստիան Բաուեր` 0.5:0.5

 

Հայաստանի հավաքականը զիջում է միայն առաջատար Ադրբեջանին, որը  Բուլղարիայի ընտրանու դեմ տարած վստահ հաղթանակից հետո  12 միավոր ունի իր ակտիվում:

 

Մյուս առաջատարները գրանցել են հետևյալ արդյունքները.

 

Ռումինիա-Գերմանիա 2:2
Հունգարիա-Սլովենիա 3:1
Հոլանդիա-Հունաստան 2.5:1.5
Իսպանիա-Ռուսաստան 1:3

 

Լուսանկարը` chessdom.com-ի: