Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր ատոմակայանի հետ կապված բոլոր խնդիրներն առայժմ սառեցված են, սպասում են «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարի վերլուծության վերջնական եզրակացությանը, որից հետո ատոմակայանի նոր էներգաբլոկի նախագծային պահանջները հավանաբար ավելի խստացվեն. այսօր լրագրողներին հայտնեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը` հավելելով, որ, հաշվի առնելով «Ֆուկուսիմա»-ի դասերը, նոր ատոմակայանը կհամապատասխանի միջազգային պահանջներին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի` Հայկական ատոմակայանի աշխատանքը դադարեցնելու պահանջին, նա նշեց, որ ոչ մի երկիր իրավունք չունի պահանջել, որ մյուս երկիրը դադարեցնի ատոմակայանի աշխատանքը. միայն տվյալ երկրի իրավասությունն է` աշխատեցնե՞լ, ժամանակավոր դադարեցնե՞լ, թե՞ ընդհանրապես դադարեցնել ատոմակայանի աշխատանքը:
«Ցանկացած երկիր կարող է այլ երկրի ատոմակայանի վերաբերյալ հայտարարություն անել, բայց ոչ մի միջազգային պայմանագրով նման պահանջ դնելու իրավունք որեւէ երկրի տրված չէ, եւ նրանց դեկլարատիվ բնույթի հայտարարություններին մենք չենք պատասխանի»,- նշեց Ա. Մարտիրոսյանը: