Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի երեկոյան քաղաքացիական ավիացիայի օրենքում փոփոխություններ է ընդունել, այդ թվում՝ խստացնելով օդանավակայաններում ուղևորների զննման ընթացակարգերը։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։
Ըստ դրա՝ կանոնները կհամապատասխանեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) կանոններին, ըստ որի՝ անվտանգության աշխատակիցները տերմինալի մուտքի և նստեցման վայրի մուտքի մոտ կարող են ստուգել ուղևորների իրերը։ Սա վերաբերում է ինչպես անձնական ուղեբեռին, այնպես էլ էլեկտրոնային սարքերին: Զննման համար իրեր տրամադրելուց հրաժարվելու դեպքում ուղևորին թույլ չեն տա մտնել օդանավակայան կամ մեկնման տարածք: Արգելված իրերն ու առարկաները տեղում կառգրավվեն։
Թուրքիայի գլխավոր օդանավակայաններում անվտանգության երկու անցակետ կա՝ հանրային տարածքի մուտքի մոտ և, այսպես կոչված, մաքուր տարածքում՝ ստուգումից հետո: Կետերը համալրված են ժամանակակից տեխնիկայով, անհրաժեշտության դեպքում իրականացվում են ֆիզիկական խուզարկություններ։
Փոփոխությունները նաև նախատեսում են տուգանքներ՝ 620-ից մինչև 15,600 դոլարի չափով՝ ինքնաթիռի անձնակազմի կողմից թռիչքի ընթացքում ինքնաթիռում օրենքի ցանկացած խախտման մասին իշխանություններին չտեղեկացնելու համար: Առանց թույլտվության կամ Քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից թույլատրված գոտիներից դուրս քվոդկոպտեր գործարկելու համար օպերատորին սպառնում է մոտ 1,8 հազար դոլարի տուգանք։