|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26-ի նիստում ընդունեց որոշում, որով խստացվում է ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջը: Մասնավորապես, մասնագիտացված լաբորատորիաներում դրանց ստուգման և սերտիֆիկացման գործընթացը կտեսաձայնագրվի:
Լաբորատորիաները պետք է պահեն այդ ձայնագրությունները առնվազն կես տարի (անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան ստուգել իրավապահ մարմինների ներկայացուցիչները):
Հիշեցնենք, որ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է գազաբալոնով մեքենաների 5 պայթյուն (սեղմված գազը Հայաստանում մեքենաների հիմնական վառելիքի տեսակներից է):
Դեռևս 2005 թվականից գործող օրենսդրության համաձայն՝ գազով լիցքավորվող ավտոմեքենաների սեփականատերերը պետք է երկու տարին մեկ անցնեն բալոնների լաբորատոր ստուգում: Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք նման ստուգում չեն անցել: Տեսականորեն բալոնների սերտիֆիկացմանը պետք է հետևի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, սակայն գործնականում նման ստուգումներ չեն իրականացվում: