|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեկ ժամ առաջ Օշականում հանդիսավորությամբ բացվել է 1827 թվականին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, Էջմիածինը փրկած ռուս զինվորներին նվիրված` վերականգնված հուշարձանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, երկու երկրների պաշտոնական անձինք:
Ռուսաստանի ժողովրդի անունից Սերգեյ Նարիշկինը շնորհակալական խոսք է ուղղել հայ ժողովրդին ընդհանուր պատմությանը ակնածանքով ու խնամքով վերաբերվելու համար:
Ի դեպ, առավոտից Օշական են եկել եւ հուշարձանին ծաղիկներ են դրել Էջմիածնի ու հարակից գյուղերի հարյուրավոր բնակիչներ:
Օշականի հուշարձանը վերանորոգվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ: Աշխատանքներն իրականացրել է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը: