|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այսօր ծանոթացել է 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին, որի նախաձեռնողն ինքը` դեսպանն է:
Նա Օշականի հուշահամալիրը համարում է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշերից մեկը:
Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրել է հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Սա «Պատվի գործ»-ի երկրորդ լայնամասշտաբ ծրագիրն է: Առաջինը` Գյումրիում Պատվո բլրի բարեկարգումն էր:
Օշականի հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողության օրվա մասին կհայտնվի մոտակա օրերին: