կարևոր
4105 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-18 18:02
Քաղաքական

Հայրենիքի համար պայքարելը, հայրենիքի զինվորը լինելը, պատվի՛ գործ է․ Տարոն Տոնոյան

Հայրենիքի համար պայքարելը, դա՝ պատվի գործ է։ Հայրենիքի համար զինվոր լինելը, պատվի՛ գործ է։ Մեր առաջին գործը հայրենիքը պաշտպանելն ու շենացնելն է, մեր ընտանիքներին, մեր ինքնությունը պահելն է, հայ մնալն է։ Այս գործին 134 տարի է՝ ծառայում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։ 

Նշենք, որ այսօր լրանում է 1921 թվականի փետրվարյան ապստամբության 103-ամյակը, որի առիթով էլ Դաշնակցության Արարատի մարզի կառույցը կազմակերպել էր երդման արարողություն։ Շուրջ 20 նորագիրներ համալրել են ՀՅԴ շարքերը։ Նրանց երդման կնքահայրը Տարոն Տոնոյանն էր։

«Դաշնակցությունն է, որ այս կրակը վառ է պահում ժողովրդի մեջ։ Այս դժվարին օրերին՝ Արցախի կորստից հետո, մեջքները ուղղելու ավելի լավ օրինակ չկա՝ բոլորին ցույց տալու համար, որ մենք ենք դրա ջահակիրը։ Մենք պիտի էն խմորի հունցը լինենք, որ կարողանանք ուժեղացնել, հացը դառնալ էս ժողովրդի, որ մեր հայրենիքը հավերժ ապրի» ,-նշեց Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում