|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բռնցքամարտի երկու երկրպագուների բանավեճը Տյումենում ողբերգության է հանգեցրել. 56-ամյա Նիկոլայ Մակեևը սպանել է իր զրուցակցին. հաղորդում է gazeta.ru-ն:
Սեղանի շուրջ Մակեևն ու մի երիտասարդ սկսել են վիճել, թե ով է ավելի ուժեղ` Թայսո՞նը, թե՞ Կլիչկոն, ընդ որում` պարզ չէ, թե որ Կլիչկոյի մասին էր խոսքը: Մակեևը հայտարարել է, որ Թայսոնն այդ մենամարտում հաղթող դուրս կգար, ինչից հետո նրա զրուցակիցը մեղադրել է Մակեևին հայրենասիրություն չդրսևորելու մեջ:
Մակեևին դա դուր չի եկել, և նա դանակով մի քանի մահացու հարված է հասցրել երիտասարդի մեջքին: Հանցագործը վիրավորել է նաև երրորդ անձի, որը փորձել է կանգնեցնել նրան:
Մարդասպանը ձերբակալվել է և ենթարկվել քրեական պատասխանատվության: