|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
УДАР ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն գնացել է նախագահ Յանուկովիչի Մեժիգորիեում գտնվող նստավայրը` ցուցարարների պահանջը հաղորդելու: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Կլիչկոյի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքերով` Կլիչկոն արդեն նստավայրի տարածքում է, նրան Յանուկովիչը ընդունե՞լ է, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ:
Այցից առաջ արված տեսագրությունում Կլիչկոն կոչ է անում Յանուկովիչին` չկրկնել Չաուշեսկուի և Քադաֆիի ճանապարհը և վաղաժամ ընտրություններ նշանակել:
Նշենք, որ Կիևում այսօր վերսկսվել են բախումները: Ցուցարարները ցանկացել են գրավել Գերագույն ռադայի շենքը: