|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կիեւի քաղաքային կազմակերպության խորհրդաժողովը կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին առաջադրել է Կիեւի քաղաքապետի պաշտոնում:
Այս կապակցությամբ Կլիչկոն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորաբար, ասել է. «Մեր առաջին գերակա խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է: Այսինքն` ե'ւ Կիեւի թափանցիկ բյուջեն է, ե'ւ կոռումպացված պաշտոնյաներին աշխատանքից ազատելը: Մայրաքաղաքում իշխանությունը պետք է ենթակա լինի հանրությանը: Երկրորդ գերակայությունը ներդրումների ներգրավումն է` ինչպես ուկրաինական, այնպես էլ օտարերկրյա: Երրորդ՝ Կիեւի բյուջեի ուղղումը կիեւցիների կարիքներին»:
Նախկին բռնցքամարտիկը նաև ընդգծել, որ իր խնդիրն է Կիեւը դարձնել եվրոպական քաղաք: