|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գերծանրքաշային, WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն մեկնաբանել է իր նախկին մրցակից Օդլանյեր Սոլիսի ռևանշի պահանջը:
«Սոլիսը հիմա պետք է իր առողջությամբ զբաղվի և ոչ թե ռևանշների մասին երազի: Ես մարտից հետո ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Սոլիսն ինձ համար անցյալում է, ժամանակն է այլ մրցակիցների հետ մենամարտել»,- ասել է Կլիչկոն:
Կլիչկո ավագի և Սոլիսի միջև մարտը կայացել էր մարտի 19-ին. Վիտալին առաջին ռաունդում նոկաուտով հաղթանակ էր տոնել: Մենամարտի ավարտից հետո պարզվել էր, որ կուբացին ծնկի ծանր վնասվածք է ստացել: