|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեցին 85 կգ քաշայինները: Հայաստանը ներկայացնում էր Էդգար Գևորգյանը: Պոկում վարժությունում ցույց տալով 165 կգ, իսկ հրում վարժությունում` 185 կգ արդյունք, մեր ծանրորդը` երկամարտի 350 կգ արդյունքով, զբաղեցրեց միայն 7-րդ հորիզոնականը:
Չեմպիոնի և փոխչեմպիոնի տիտղոսները նվաճեցին Ռուսաստանի ներկայացուցիչները: Ալեքսեյ Յուֆկինը երկամարտի 385 կգ (170+215) արդյունքով գրավեց առաջին տեղը, Ապտի Աուխադովը գրանցեց նույն արդյունքը, սակայն պարտվեց ավելի անձնական քաշի պատճառով:
Վաղը պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց 94 և 105 կգ քաշային կարգի ծանրորդները: 94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Գևորգ Պողոսյանը, իսկ 105 կգ քաշային կարգում` Արթուր Բաբայանը: