|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դոհայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին` 6-րդ մրցաշարը: Ավարտական մրցափուլից առաջ մրցաշարի առաջատար Էլինա Դանիելյանը կես միավորով գերազանցում էր ֆրանսուհի Սեբագին և հնդկուհի Կոներուին: Սակայն աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտուանետա Ստեֆանովայի հետ մրցելույթում 28-րդ քայլին պարտիան ոչ ոքի ավարտվեց: Էլինային գերազանցեց Հումփի Կոներուն, ով սև խաղաքարերով առավելության հասնել Չժու Չենի նկատմամբ:
Այսպիսով, վերջինս լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց մեր հայրենակցուհուն: Էլինա Դանիելյանը և Հումփի Կոներուն 11 մրցափուլերում վաստակեցին 8-ական միավոր:
Ստորև ներկայացնում ենք մասնակիցների վերջնական արդյունքները. Էլինա Դանիելյան, Հումփի Կոներու` 8, Մարի Սեբագ` 7,Պիա Կրամլինգ, Մայա Չիբուրդանիձե, Նանա Ձագնիձե` 5,5 , Սյու Յուհուա, Բաթհույագ Մոնղոլթուլ 5, Լիլիթ Մկրտչյան, Մարթա Ֆիերո` 4,5, Անտուանետա Ստեֆանովա, Չժու Չեն` 3,5: