կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-19 03:31
Սպորտ

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 62-րդն է

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 62-րդն է

2011 թվականի մայիսի 18-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Ապրիլի 13-ին հրապարակված տարբերակի համեմատ` Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր տեղը և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 62-րդ հորիզոնականը:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը:

Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հունիսի 29-ին:

1.
Իսպանիա – 1857 (միավոր)
2.
Հոլանդիա – 1702
3.
Բրազիլիա – 1425
4.
Գերմանիա – 1413
5.
Արգենտինա – 1267
6.
Անգլիա – 1163
7.
Ուրուգվայ – 1094
8.
Պորտուգալիա - 1052
9.
Իտալիա - 1019
10.
Խորվաթիա - 991
18.
Ռուսաստան – 896
26.
Սլովակիա – 809
34.
Իռլանդիա - 681

35.
Ուկրաինա – 678
47.
Լիտվա – 577
53.
Բելառուս – 557
57.
Վրաստան – 536
62.
ՀԱՅԱՍՏԱՆ - 524
75.
Էստոնիա – 440
77.
Լատվիա – 438

83. Ուզբեկստան – 403

85. ՆՀՀ Մակեդոնիա – 398
86.
Մոլդովա – 394
108.
Ադրբեջան – 288
135.
Տաջիկստան – 171
139.
Ղազախստան - 151
141.
Թուրքմենստան – 149
169.
Ղրղզստան – 70
202.
Անդորրա - 0

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն