Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի առողջապահության ոլորտում տարեցտարի աճող ներդրումները դեռեւս էականորեն չեն ազդում հիվանդների վերաբերմունքի վրա. նրանց 70 տոկոսը շարունակում է բուժվելու եւ հետազոտվելու նպատակով մեկնել Երեւան: Ընդ որում` հիվանդների մի մասն ուղեգիր է ստանում է ԼՂՀ առողջապահության նախարարությունից:
Երեկ առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը 2010 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս տեղեկացրել է, որ տարվա ընթացքում նախարարությունը 1078 քաղաքացու Երեւանում պետական պատվերի շրջանակներում մասնագիտացված բուժօգնություն ստանալու ուղեգիր է տվել (հիմնականում` կոմպյուտերային տոմոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, նորագոյացություններ, կենտրոնական եւ պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշում): 66 հիվանդ էլ ուղեգիր է ստացել բացառության կարգով:
Բացի այդ` պետական բյուջեից նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` քաղաքացիների թանկարժեք վիրահատությունների եւ դեղամիջոցների ծախսերի փոխհատուցման համար:
Հիվանդների` Արցախում բուժվել չցանկանալու պատճառներից մեկը ոչ թե համապատասխան սարքավորումների բացակայությունն է, այլ որակյալ մասնագետների պակասը: Նորություն չէ, որ մասնագետների խնդիրը շատ լուրջ է` չնայած պարբերաբար այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին. Հայաստանում եւ ՌԴ-ում անվճար հիմունքներով արդեն վերապատրաստվել են 47 բժիշկներ եւ բուժքույրեր
Երեկ առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Արա Հարությունյանը շեշտել է, խնդիրը լուծելու համար բժիշկներ են հրավիրվում Հայաստանից, ինչն ավելի մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, հետեւաբար շեշտը պետք է դրվի տեղի մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման վրա: