Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամը» գրում է. ««Հայաստանը տնտեսական այն հնարավորությունները չի տալիս, որոնք կստեղծեն հետաքրքիր աշխատատեղեր: Լուրջ բիզնեսմենը որևէ երկրում ներդրում անելուց առաջ ուսումնասիրում է մի շարք գործոններ՝ երկրի տնտեսական վիճակը, ներքին շուկայի որակը, օրենսդրությունը, որքանո՞վ են այդ երկրի իշխանությունները երկրի օրենսդրությանը համապատասխան գործում, կոռուպցիայի մակարդակը...
Այդ ամենը Հայաստանում այնպիսի վիճակում է, որ Հայաստանը ներդրումների ընտրության սանդղակում բավականին ցածր տեղ է գրավում այս պահին: Մենք չունենք բավարար քանակությամբ որակյալ աշխատուժ, մեր իշխանությունները օլիգարխական են, մենաշնորհը շատ ուժեղ է, մեր տնտեսական ու քաղաքական իրավիճակը շատ ընկճող է, շուկան շատ փոքր է և աղքատ, երկիրը պարփակված է, և այլն: Այս ամենի առկայության դեպքում Հայաստան կարող են գալ միայն այն բիզնեսները և այն գումարները, որոնք ակնհայտ կրում են սկզբունքային գաղափարական բնույթ: Այսինքն՝ հայ բիզնեսմենը՝ այս ամենը գիտակցելով, համոզված է, որ ինքն անպայման պետք է ներդնի հենց Հայաստանում, որովհետև սա իր երկիրն է, և վերջ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայում երկար տարիներ ապրած և վերջերս Երևան տեղափոխված, ABBYY աշխարհահռչակ ընկերության փոխնախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Արամ Փախչանյանը:
Հունիսից նա աշխատելու է՝ որպես «Այբ» դպրոցի տնօրեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։