|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հանրապետության տարածքում գործող ՔԿԱԳ մարմիններում ներդվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ, և սեպտեմբերի 30-ից բոլոր ՔԿԱԳ մարմիններն իրենց գործարքները կատարելու են էլեկտրոնային տարբերակով: Այս մասին այսօր հայտնեց արդարադատության փոխանախարար Սուրեն Քրմոյանը` ՔԿԱԳ մարմինների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ արդեն իսկ 54 ՔԿԱԳ մարմիններից 31-ում համակարգը ներդրված է, իսկ մինչև ամսվա վերջը բոլոր մարմիններն արդեն պատրաստ կլինեն նոր կերպով ծառայություններ մատուցելուն:
Արդեն իսկ այս համակարգը զինվել է համապատասխան տեխնիկայով` համակարգիչներ, տպիչներ, սքաներներ: Համակարգչային դասընթացների են մասնակցել և մասնակցում ոլորտի աշխատկիցները:
Փոխնախարարի խոսքով` այս ծառայությունների ժամկետները էականորեն կնվազեն: Եթե նախկինում մի գործարքը կատարվում էր 15 օրում, ապա այժմ կկատարվի 2-3 օրում: Այլևս քաղաքացին ՔԿԱԳ դիմելիս որևէ փաստաթուղթ չի լրացնելու, դրանք պատրաստված են լինելու ՔԿԱԳ աշխատակցի կողմից, որոնք քաղաքացին միայն ստորագրելու է, այնուհետև փաստաթղթերը էլեկտրոնային համակարգում են տեղադրվելու:
Փոխանախարարը նշեց նաև, որ իրենց տվյալների բազա մուտք են ունենալու արտագործնախարարության աշխատակիցները: Սա նպատակ ունի արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ինչպեսև արտերկրի քաղաքացիներին հնարավորինս որակյալ ծառայություններ մատուցել: