|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հուլիսից Երևանում կբացվեն գյուղատնտեսական մթերքի երեք բացօթյա տոնավաճառներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Առաջինը կբացվի «Մալիբու» սրճարանի մոտակայքում, երկրորդը` Կասյան եւ Կոմիտաս փողոցների հարակից տարածքում: Հնարավոր է վերաբացվի նաև «Այրարատ» կինոթատրոնի հարակից փողոցում գտնվող տոնավաճառը:
Փոխնախարարը վստահեցրեց, որ գյուղատնտեսական տոնավաճառներում մթերքը 10-15 տոկոսով ավելի էժան է: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի այդ բացօթյա տոնավաճառներն օրական մինչև 5600 այցելու են ունեցել:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք կարկտահարված մարզերի, մասնավորապես` Արմավիրի բերքի պակասը շուկայում չի նկատվի, փոխնախարարը պատասխանեց, որ հնարավոր է նվազի որակյալ գյուղատնտեսական ապրանքների քանակը: