|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն նախընտրական դաշինքներ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Ըստ նրա` միտում կա, որ դաշինքում կմիավորվեն «Ժառանգությունը», Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը եւ այլ ուժեր:
Որեւէ դաշինքի միավորվելու խնդիր չունի «Նոր ժամանակները», քանի որ, Ա. Կարապետյանի խոսքերով, խորհրդարան անցնելու համար այս կուսակցությունն ունի բավարար ընտրազանգված, իսկ ընտրություններին մասնակցելու համար էլ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ:
Արամ Կարապետյանը հերքեց այն լուրը, թե օրերս հանդիպել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ քննարկել քաղաքական նոր միավոր ստեղծելու հարցը: Նաեւ հավելեց, որ նման առաջարկներ եղել են տարբեր ուժերի կողմից, սակայն նման միավոր կստեղծվի՞, թե՞ ոչ, Ա. Կարապետյանը վստահ չէ:
Քաղաքական գործիչը նշեց նաեւ, որ առաջիկա ընտրությունները վերջինն են լինելու` հիմնված տարբեր քաղաքական ուժերի միմյանց հետ պայմանավորվածությունների վրա, նախագահական ընտրություններն ավելի բարդ են լինելու:
Իսկ մինչ այդ, ըստ Արամ Կարապետյանի, հետաքրքիր աշուն է սպասվում: