|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:
Գործուղման շրջանակներում նախարարը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն անցկացվող Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա: Գործուղման շրջանակներում նախարարը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն անցկացվող «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:
Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների և ՌԴ 70 տարածաշրջանների ներկայացուցիչներ: Նախարար Սերգո Կարապետյանն այցելելու է նաև ցուցահանդեսի հայկական տաղավար, որտեղ ներկայացվելու են հայաստանյան ավելի քան 15 ընկերությունների ագրոպարենային տարբեր արտադրատեսակներ ու մթերքներ:
Այցի ընթացքում նախարարը կմասնակցի նաև «ԱՊՀ ագրոպարենային շուկա. ինտեգրացիա, ներդրումներ և հեռանկարներ» թեմայով երկրորդ միջազգային ներդրումային ագրոֆորումին: Նախատեսված է նաև առանձին հանդիպում ՌԴ գյուղատնտեսության նախարար Ն. Ֆյոդորովի հետ: ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների և ՌԴ 70 տարածաշրջանների ներկայացուցիչներ:
Նախարար Սերգո Կարապետյանն այցելելու է նաև ցուցահանդեսի հայկական տաղավար, որտեղ ներկայացվելու են հայաստանյան ավելի քան 15 ընկերությունների ագրոպարենային տարբեր արտադրատեսակներ ու մթերքներ: Այցի ընթացքում նախարարը կմասնակցի նաև «ԱՊՀ ագրոպարենային շուկա. ինտեգրացիա, ներդրումներ և հեռանկարներ» թեմայով երկրորդ միջազգային ներդրումային ագրոֆորումին: Նախատեսված է նաև առանձին հանդիպում ՌԴ գյուղատնտեսության նախարար Ն. Ֆյոդորովի հետ: