|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով:
Ողջունելով հյուրերին` նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, և այդ իսկ պատճառով` Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը:
Նախագահը բարձր է գնահատել տարածաշրջանում Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը և ընդգծել, որ ՉԺՀ-ի ներգրավվածության մեծացումը մեր տարածաշրջանում միայն կնպաստի խաղաղության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, կրթության և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Նշվել է, որ չինական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով գործարարներ` մասնակցելու Երևանում անցկացվելիք հայ-չինական գործարար համաժողովին, որը նպատակ ունի նպաստել գործարար շփումների ակտիվացմանը, քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը:
Չինաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ արդեն 12 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը սերտորեն համագործակցում է, ինչը նպաստում է նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: