Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» գործակալության պատվիրակությանը` տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Միխայիլ Տյուրինի գլխավորությամբ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Ողջունելով «Միասնության կովկասյան մեկնարկ. «Գագարինի` աշխարհը նվաճած տիեզերական թռիչքը` որպես միասնական երկրի ժողովրդի հերոսական աշխատանքի արդյունք» խորագրի ներքո անցկացվող միջոցառման մասնակիցներին` նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում հպարտանում են, որ, ժամանակին լինելով մի մեծ և ընդհանուր երկրի կազմում, հայերը կարողացել են իրենց զգալի ներդրումն ունենալ տիեզերք մարդու առաջին թռիչքի նախապատրաստման, տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում:
«Մենք իսկապես հպարտանում ենք մեր ընդհանուր պատմության հերոսական դրվագներով: Կարծում եմ` ով չի հիշում անցյալը` չի կարող ունենալ ապագա: Ես շատ ուրախ եմ, որ այդ միջոցառումների հասցեատերն առաջին հերթին երիտասարդությունն է, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ հիշում են այդ ժամանակաշրջանը: Ուրախալի է, որ նրանք ոչ միայն հասցեատերն են, այլ իրենք էլ ակտիվորեն մասնակցում են միջոցառումների անցկացմանը: Սա լավ առիթ է երիտասարդներին բացատրելու, որ ապագան պատկանում է նրանց, ովքեր ունեն գիտելիք, խիզախ են, ունեն համառություն»,- ասել է նախագահը:
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանրապետության ղեկավարին ջերմ ընդունելության և Հայաստանում 50-ամյակի միջոցառումների անցկացմանն աջակցելու համար: Նրանք ընդգծել են, որ, թերթելով անցած 50 տարիների խորհրդային տիեզերագնացության պատմությունը, ծանոթանալով փաստագրական բացառիկ նյութերի, ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան մեծ է եղել հայերի ներդրումը տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում: