| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դէ Լակալեին և նույն կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին:
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական ազատ դաշինքի գործունեությունն Արցախին սատարելու հարցում և կարևորել պատվիրակության այցը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով: «Համոզված եմ, որ ԵԱԴ պատվիրակության թվով երրորդ այցելությունը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծելու»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
Խոսելով Արցախ այցի մասին՝ ԵԱԴ գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենը նշել է, որ մեծ ուրախությամբ են ընդունել հրավերը և պատրաստակամություն հայտնել շարունակելու կառույցի միջոցով եվրոպական համայնքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին իրազեկումը: «Արցախում կատարվող իրադարձությունները չեն կարող դուրս մնալ Եվրոպայում տեղի ունեցող ընդհանուր գործընթացներից», - ընդգծել է Գյունտեր Դաուենը:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ քաղաքական դաշտի, մասնավորապես, Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի միջև փորձի փոխանակմանը, միջկուսակցական հարթակի միջոցով եվրոպական կառույցներում Արցախի Հանրապետության շահերի պաշտպանմանը և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: