| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է գործնական առաջարկով Հայաստան ժամանած աշխարհահռչակ ընկերության ներկայացուցիչներին և նշել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության կողմից հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոնի հիմնումը մեր երկում աջակցության կարժանանա նաև Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների, այդ թվում՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից: Այն նաև դրական կընկալվի հասարակության կողմից, քանի որ հայ ժողովուրդը մշտապես ուշադիր է եղել նորարարությունների նկատմամբ՝ փորձելով առաջավոր միտքը բերել Հայաստան և տեղայնացնել:
 Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ ավելի, քան երբևէ հետազոտությունները և մշակումները, ինչպես նաև գիտությունն ու տեխնոլոգիաները որոշիչ դեր ունեն մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար, և տեխնոլոգիական ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Հանրապետության Նախագահը նշել է, որ ՀՀ կառավարությունն ունի տեխնոլոգիական ոլորտի վերազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ՝ «Մայքրոսոֆթ»-ից մինչև «Նեյշնլ Ինսթրումենթս» Հայաստանում ունեն կենտրոններ, որոնք հաջողությամբ գործունեություն են ծավալում: 
Դրագո Ազինովիչը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և ներկայացրել իր գլխավորած ընկերության վերջին տարիների ձեռքբերումները, ընկերության զարգացման ուղղությամբ կատարված ներդրումներն ու նորարարական ծրագրերը՝ միտված ներկայացնելու այնպիսի արտադրանքներ, որոնք նվազեցնում են ծխախոտի հարուցած վնասը: «Ուրախ եմ, որ Հայաստանում ևս տեխնոլոգիաների և մարդկանց զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում: Խրախուսելով մարդկանց տաղանդների դրսևորումը և տեխնոլոգիաների զարգացումը՝ դուք հնարավորություն եք ստեղծում ձեր երկրի զարգացման և այդպիսով՝ հետագայում աշխարհի առաջադեմ երկրների շարքում ընդգրկվելու համար: Շատ ուրախ ենք այդ մոտեցման և համագործակցության պատրաստակամության համար»,- ասել է Դրագո Ազինովիչը և ընդգծել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերույթունը հետևողական կլինի ՀՀ կառավարության հետ այսօր ստորագրված փոխըմբռնման շրջանակային հուշագրով ստանձնած հանձնառության իրականացման գործում: