|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր հրդեհ էր բռնկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում: Հրազդանի կիրճում գտվող ռեստորանի հրդեհից բարձրացող ծուխը երեւում էր քաղաքի տարբեր հատվածներից: Դեպքի վայր ժամանած հրշեջների մոտ 15 հաշվարներ են մասնակցել հրդեհի մարման աշխատանքներին: Սամվել Ալեքսանյանի աչքից չի վրիպել հրշեջների ծակ խողովակը: Եւ որպեսզի անտեղի ջրի կորուստ չլինի ինքն է վերցրել խողովակի այդ հատվածը եւ օգնել հրշեջներին: Համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհը ժամը19:45 –ին մարվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը ԵՐԿԻՐ-ին տեղեկացրեց, որ կրակն ընդգրկել էր 500-600 քմ տարածք, սակայն, բարեբախտաբար այն չէր հասել այցելուների սրահին:
Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: