|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փարվանա ՀԷԿ»-ը դատարկելու արդյունքում Փարվանա գետի մակարդակը 40 սմ-ով բարձրանալու է: Այս մասին տարածած հայտարարությունում տեղեկացնում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը՝ նշելով, որ գետի մոտակայքում քաղաքացիների տեղաշարժն արգելվում է, հաղորդում է Aliq.ge-ն:
«Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 10:00-ից, Ախալքալաքի մոտակայքում «Փարվանա ՀԷԿ»-ը դատարկելու համար կբացվեն ավազանի փականները, ինչն էլ կհանգեցնի մինչև Խերթվիսի գյուղ՝ Փարվանա գետի մակարդակի 30-40 սմ բարձրացման:
Գետերի ջրի բարձրացման վտանգի պատճառով նախազգուշացնում ենք, որ Փարվանա գետի մոտակայքում ցանկացած տեղաշարժ խստիվ արգելվում է:
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղի բնակիչներին, ձկնորսներին և որսորդներին կոչ է անում զգոնություն ցուցաբերել, չվտանգել սեփական կյանքն ու առողջությունը», — ասված է ԱԻ ծառայության հայտարարությունում:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Ասպինձայի բաժնի փրկարարական ջոկատները գետի բարձրացված հատվածներում չորս օր հսկողություն կիրականացնեն:
«Փարվանա ՀԷԿ»-ը բացվել է 2014 թվականին: ՀԷԿ-ի կառուցման համար թուրքական «Անադոլու գրուպ» ընկերությունը ներդրել է ավելի քան 200 մլն դոլար: