Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը, հղում անելով Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, արդեն տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Ախուրյանում գտնվող շաքարի գործարանի աշխատակիցներին ավտոբուսներով բերում են Երևան` քվեարկելու:
Մայրաքաղաքի մուտքի մոտ ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը դիմավորել է գյումրեցի ընտրողներին: Միկրոավտոբուսները նախ մայրաքաղաքում մի քանի պտույտ են գործել, ապա մեկ այլ` արտասահմանյան արտադրության ավտոմեքենայի ուղեկցությամբ, ուղեւորվել են Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիր: Գյումրեցի ընտրողները դուրս են եկել մեքենաներից եւ մտել ռեստորանային համալիր:
ԳԱԼԱ-ի լրագրողը, ներկայանալով որպես հաճախորդ, ներս է մտել ռեստորան եւ ականատես եղել ներսում տեղի ունեցող զարգացումներին: Գյումրեցի ընտրողները նստած են եղել սեղանի շուրջ, նրանց համար հյուրասիրություն էր կազմակերպվել: Մի հատվածում էլ հավաքված են եղել մոտ 10 հոգի, ովքեր, ըստ երևույթին, Գյումրիից մայրաքաղաք եկած ընտրողների հսկիչներն էին. նրանց ձեռքում ցուցակներ էին: Նրանք մեկ առ մեկ հրավիրում էին ընտրողներին, մեկ անգամ եւս ներկա-բացակա անում: