կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 14:51
Հասարակություն

«Փարվանա» ռեստորանի մոտակայքում երեխա է ընկել Հրազդան գետն ու խեղդվել

«Փարվանա» ռեստորանի մոտակայքում երեխա է ընկել Հրազդան գետն ու խեղդվել
Մայիսի 27-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում երեխան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Հրազդան գետից դուրս են բերել Գ. Թ.-ի դին (16 տ.):