|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մի քանի օր է, ինչ ոստիկանական համակարգում համառորեն լուրեր են շրջանառվում, թե Երեւանի Ճանապարհային ոստիկանության այլեւս նախկին պետ Արսեն Արշակյանին փոխարինելու է ՀՀ ոստիկանության գնդապետ Արթուր Մարգարյանը:
Մարգարյանը, ժողովրդի լեզվով ասած, Քանաքեռի մռուի պետն է եւ, ասում են, համալրում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սիրելիների ցանկը:
«ՉԻ»-ն փորձեց այս լուրերի իսկությունը ճշտել հենց Արթուր Մարգարյանից: Վերջինս ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը.
«Ես դա բացառում եմ. այդ խոսակցությունները հիմարություն են»,- կարճ արձագանքեց Արթուր Մարգարյանը: