Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շաբաթ օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Երեւան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Եգոր Անտոնյանը: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով` ոստիկանության քրեական հետախոսւզության գլխավոր վարչության պետի տեղակալ Արտակ Կարապետյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել Երեւան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ:
Թե ինչքանով Եգոր Անտոնյանը կապ ունի հուլիսի 14-ի գիշերը կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակից Ստեփան Սիմոնյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ, այնքան էլ կարեւոր չէ: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ոստիկանության ներքին անվտանգւթյան վարչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Ստեփան Սիմոնյանը Խանջյան փողոցում մի քաղաքացուց 500 դոլար կաշառք վերցնելու պահին բռնվեց:
Թերթի տեղեկություններով` Սիմոնյանը դեպքից մի քանի օր առաջ նամակ է գրել վերադասին` խնդրելով օգնելի իրեն` ընտանիքի հետ կապված խնդիրները լուծելու համար: Սովորաբար ոստիկանությունում ընդունված կարգ կա, երբ ոստիկանը նման խնդրանքով դիմում է վերադասին, ապա նրա դիմումին անպայման ընթացք են տալիս, եւ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի բավարարում են իրենց աշխատակցի խնդրանքը: Այս դեպքում Սիմոնյանի խնդրանքին անհասկանալի պատճառներով չեն ընդառաջել:
Ի դեպ, «ՉԻ» տեղեկություններով` Սիմոնյանը Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի քեռու տղան է: