Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանցիների մեծ մասը Լեոնիդ Բրեժնեւին համարում է 20-րդ դարի ամենալավ ղեկավար: «Լեւանդա- կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ համարյա բոլոր խորհրդային ղեկավարները բավականին դրական են գնահատվում մարդկանց կողմից, անգամ Ստալինը դրական զգացմունքներ է առաջացնում հարցվածների 50 տոկոսի մոտ. գրում է Коммерсантъ-ը:
Այլ իրավիճակ է Միխայիլ Գորբաչովի եւ Բորիս Ելցինի պարագայում` բացասական արձագանքները երեք անգամ ավելի շատ են, քան դրականները: «Դա խոսում է պատմական գիտելիքների եւ պատմական ռեֆլեքսիաների բացակայության մասին. մարդիկ գնահատում են միֆեր, այլ ոչ թե իրական դեմքեր»,- համարում են սոցիոլոգները:
Ըստ նրանց` Բրեժնեւն իր իշխանության օրոք համակրանք չէր վայելում, նրան ազգանունի հիմնական արձագանքը թարմ անեկդոտն էր, սակայն նրա իշխանությունը համընկավ սոցիալիզմի գագաթնակետի, բավականին լավ կյանքի հետ: Այդ պատճառով նրան դրական է գնահատում հարցվածների 56 տոկոսը, բացասական` 29: Իսկ Գորբաչովի իշխանության օրոք ԽՍՀՄ-ը փլուզվեց, ինչը Ռուսաստանի բնակչության մեծ մասը համարում է 20-րդ դարի աղետ: