կարևոր
1228 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-18 14:08
Աշխարհ

Աբու Մուհամմադ ալ-Ջուլիանիի բենեֆիսը. ինչպես արտաքին գործակալությունները գրավեցին Սիրիան

Աբու Մուհամմադ ալ-Ջուլիանիի բենեֆիսը. ինչպես արտաքին գործակալությունները գրավեցին Սիրիան
Համաշխարհային ԶԼՄ-ները վերլուծում են Ռուսաստանում արգելված հայաթ թահրիր աշ-շամ ահաբեկչական խմբավորման ցնցող բլիցկրիգը, որը տասը օրվա ընթացքում գրավել էր Սիրիայի խոշորագույն քաղաքները եւ տապալել Բաշար Ասադի ռեժիմը: Իտալական Agenzia Nova լրատվական գործակալությունը գրում է՝ «մինչեւ նոյեմբերի 27-ի հարձակումը խմբավորումը  վերահսկում էր Իդլիբ նահանգի ամենահյուսիսարեւմտյան որոշ շրջաններով սահմանափակված տարածքը, որի ընդհանուր թիվը կազմում էր մոտ 10 հազար աշխարհազորայիններ։ 2017 թ-ից ի վեր ՀՓՇ-ն դարձել է թվով եւ որակով ամենակարեւոր ջիհադական խմբավորումը, որը հակադրվում է նախագահ Ասադի կառավարութանը»: «Քանի որ այս խմբավորումը դարձավ կարեւոր քաղաքական տարածաշրջանային դերակատար, նրա ռազմական գործողությունները ոչ միայն սահմանափակվում էին հավատարիմ ուժերի վրա հարձակումներով, այլեւ ուղղված էին տեղական խաղացողների դեմ, որոնք ունակ էին վիճարկել խմբավորման տարածքային վերահսկողությունը: Դրանց թվում հարկ է նշել բախումները ալ-քաիդայի բջիջների հետ, ինչպիսիք են խուրրաս ալ-դին եւ աջնադ ալ-կովկասը, երկրի հյուսիս-արեւելքում ԻԼԻՊ-ի ներկայության դեմ պայքարը եւ ռազմական առումով ավելի թույլ իսլամիստական խմբավորումների ենթակայությունը, ինչպիսին է Թահրար աշ – շամը», - նշում է գործակալությունը:

Ժամանակի ընթացքում ՀՓՇ-ին հաջողվել է իր տեղը գրավել տարածաշրջանային ազդեցիկ խաղացողների, առաջին հերթին՝ Թուրքիայի հետ հարաբրություններում, որը Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր ռազմական եւ տնտեսական առումով աջակցել է Սիրիայի ազգային բանակ(ՍԱԿ) ընդհանուր անվանմամբ խմբավորումներին, որոնք դեմ էին Բաշար Ասադի կառավարոթյանը: Տարածաշրջանում մասնագիտացած Արեւմտյան Al Monitor ինտերնետ-պարբերականի տվյալներով՝ ավելի քան 10 տարվա քաղաքացիական հակամարտության ընթացքում Թուրքիան փորձել է հարթել սԱԿ-ի եւ ՀՓՇ-ի միջեւ տարաձայնությունները եւ նպաստել ռազմական նպատակներով տեղերում դրանց համակարգմանը: 2017 թ-ի հունվարին ջեբհաթ ֆաթհ աշ-շամ-ից  հայաթ փահրիր աշ-շամ (ՀՓՇ) վերափոխման մասին հայտարարելուց հետո նախկին ջեբհաթ ան-նուսրան սկսել է առաջատար դեր խաղալ Սիրիայի հյուսիսում հակակառավարական շարժման մեջ: Այնուհետեւ, 2017 թ-ի հուլիսին, ՀՓՇ-ն պարտության մատնեց ահրար աշ-շամին՝ իր երբեմնի դաշնակիցներին, իսկ այն ժամանակ՝ գլխավոր մրցկիցներին:

«Դասալքությունն ու այլ խմբակցությունների հետ երկպառակությունը 2018 թ-ի սկզբին նվազեցրել են ՀՀՓՇ-ի թվաքանակը եւ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները, սակայն մեկ տարի անց խմբավորմանը հաջողվել է վերականգնվել՝ հաղթանակ տանելով զինյալների որոշ մրցակից կազմավորումների նկատմամբ եւ մյուսներին դուրս մղելով Թուրքիայի կողմից վերահսկվող Հալեպ նահանգի հյուսիսային շրջաններ: Եվ չնայած սկզբում ՀՓՇ-ն զիջեց ծայրամասի մի մասը, խմբավորմանը հաջողվեց պահպանել առանցքային տարածք՝ խիտ բնակեցված ռազմավաական նշանակություն ունեցող եւ շահութաբեր տարածքներ երկրի հյուսիս-արեւմուտքում: 2018 թ-ի սկզբին ՀՓՇ – ն զբաղեցրել է այսպես կոչված Մեծ Իդլիբի՝ կառավարական ուժերի կողմից չվերահսկվող Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի եւ Համայի նահանգների մասերի 80 տոկոսը: Կազմակերպության վերահսկողության տակ է անցել Բաբ-էլ-Հավա սահմանային անցակետը, որի միջոցով Թուրքիայից Մեծ Իդլիբ է մատակարարվել մարդասիրական օգնությու։ Հետագայում ՀՓՇ-ն գրավել է թուրք-սիրիական սահմանի ողջ հյուսիս-արեւմտյան հատվածը՝ դրա երկայնքով տեղակայված փախստականների ճամբարների հետ միասին։ Երկպառակությունների շարքի ավարտից հետո նախկին նուսրան գրավել է Իդլիբ նահանգի մայրաքաղաքը, ճանապարհների առանցքային խաչմերուկներն ու միջանցքները, որոնք տանում են դեպի Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:Խմբավորումը նաեւ զգալի ներկայություն է պահպանել իր հիմնական տարածքից դուրս գտնվող շատ տարածքներում, բայց դեռ գտնվում է ավելի արդյունավետ վերահսկողություն հաստատելու գործընթացում՝ ներառյալ տեղական կառավարման մարմինների ձուլումը եւ ռազմական ներկայության ստեղծումը: ՀՓՇ-ի հայտարարված առաքելությունն է «միավորել (սիրիական ընդդիմությանը) հեղափոխության եւ ջիհադի նվաճումները պահպանելու համար», իրականացնել ապստամբության նպատակները, որոնք, խմբավորման ղեկավարության կարծիքով, բաղկացած են «ռեժիմի» տապալումից եւ իսլամի նորմերի վրա հիմնված պետության ստեղծումից», - գրում է տարածաշրջանային սպառնալիքների ուսումնասիրման կենտրոնը Ուզբեկստանից:

Սիրիայի հարցով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին այն ժամանակ ընդգծել էր՝ ՀՓՇ-ն դարձել է «Իդլիբում առկա տարբերի մեջ ամենաքիչ վատագույն տարբերակը»՝ հաշվի առնելով ԻՊ-ին եւ ալ-քաիդայի հետ կապված բջիջներին դիմակայելու նրա կարողությունը: Թուրքիայի եւ ՀՓՇ-ի միջեւ շահերի սիներգիան անկայուն էր։ Լոնդոնում տեղակայված, սակայն Սիրիայում տեղեկատվական մեծ ցանց ունեցող սիրիական մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 27-ին ՀՓՇ-ի հարձակումն իրականացվել է Թուրքիայի աջակցությամբ:

«Ջիհադիստական բլիցկրիգի հաջողությունն ապահովեցին երկու առանցքային խաղացողներ։ հայաթ փահրիր ալ-շամը՝ ջիհադական խմբավորումը, որը նախկինում կապված էր ալ-քաիդայի հետ, իսկ այժմ Սիրիայում ամենահզորներից մեկը, ղեկավարել է զինյալների գործողությունները: Սիրիայի ազգային բանակը (ANS), որն աջակցում է Թուրքիան, նույնպես կարեւոր դեր է խաղացել՝ հետապնդելով ռազմավարական նպատակներ, որոնք համաձայնեցված են Անկարայի հետ, ներառյալ սահմանամերձ շրջանների վերահսկողությունը՝ տարածաշրջանում քրդական ազդեցությունը սահմանափակելու համար», – նշում է ամերիկյան Army Recognition պորտալը։

Իրանական Թանսիմ գործակալությունը 2024 թ-ի սեպտեմբերի 17-ի իր հաղորդագրության մեջ նշել է՝ աշ խմբավորումը նաեւ աջակցություն է ստացել ուկրաինացի ռազմական հրահանգիչների կողմից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ուսուցման եւ արտադրության գործում: 250 ուկրաինացի հրհանգիչներից բաղկացած խումբը Իդլիբում ՀԹՇ-ի զինյալներին սովորեցնում է անօդաչուների վերանորոգման, արտադրության եւ արդիակաացման մասին: Հրահանգիչները տեղակայվել են Իդլիբ քաղաքում եւ Ջիսր աշ-Շուգուր շրջանում գտնվող տարբեր արտադրական օբյեկտներում: Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Թուրքիան Ասադին տապալելու միակ գործողը չէր, մասնակցում էին նաեւ այլ կողմեր:

Իսրայելական Walla News այդ ռեսուրսի ռազմական թղթակից Ամիր Բոհբոտի խոսքով, բացի Թուրքիայից, դրանում մեծ դեր է խաղացել նաեւ Քաթարը՝ Բաշար Ասադի դեմ դիվերսիոն գործունեության հիմնական ֆինանսական հովանավորըգրում է Tansim-ը:

«Սիրիայի նոր տերը՝ ալ-ջուլանին, ո՞վ է նա՝ ահաբեկիչ, ընդդիմադիր, թե՞ ԿՀՎ գործակալ», - հարց են տալիս ռուս վերլուծաբանները:

Ալ Ջազիրան այս հարցին միանշանակ պատասխան է տալիս՝ մանրամասն պատմելով «Սիրիայի անցումային կառավարության» կազմում նորահայտ «պաշտպանության նախարարի» յուրահատուկ կենսագրության մասին, որի կազմը հրապարակում են արաբական լրատվամիջոցները: աբու մուհամմադ ալ-ջուլանին 42 տարեկան է, նրա ծնողները սիրիացիներ են, սակայն երբ նա ծնվել է 1982 թ-ին, նրանք աշխատել են Էր Ռիադում։ Հայրը նավթային ինժեներ էր։ Որդուն տվել են Ահմեդ Հուսեյն Ալ-Շարա՛ա անունը, ինչը վկայում է Հարավային Դերա' ա նահանգի ազդեցիկ ընտանիքներից մեկի պատկանելության մասին, որին պատկանել է նաեւ նախկին արտգործնախարար եւ փոխնախագահ Ֆարու աշ-Շարա ' ա: Ընտանիքը Սիրիա է վերադարձել 1989ին եւ բնակություն հաստատել Դամասկոսի մոտ։

2012 թ-ին բանտից դուրս գալուց հետո ալ-Ջուլանին կրկին կապ է հաստատել ալ-քաիդայի հետ՝ նրա դրդմամբ Սիրիայում ստեղծելով ջեբհաթ ան-նուսրա կոչվող բջիջ: Այնտեղ նա աշխատել է աբու բաքր ալ-բաղդադիի հետ, որը 2014-2015-աններին տխուր համբավ է ձեռք բերել որպես ԻԼԻՊ-ի պարագլուխ։ Այնուամենայնիվ, նա հրաժարվեց անցնել «խալիֆայության» սեւ դրոշների տակ՝ հավատարիմ մնալով ալ քաիդային»։

Իր առաջին հարցազրույցը նա տվել է 2014 թ-ին Ալ Ջազիրայի՝ հայտարարելով, որ Սիրիան պետք է կառավարվի իսլամական իրավունքին համապատասխան, իսկ երկրում փոքրամասնույունները, ինչպիսիք են քրիստոնյաներն ու ալավիները, ենթակա են ոչնչացման: Սակայն հետագայում ալ-ջուլանիի դիրքորոշումը, որի անունը կարելի էր բազմիցս հանդիպել մեր պարբերականի՝ Սիրիային նվիրված նյութերում, փոխվել է։ 2015-2016-ակններին  նա հեռացել է ալ քաիդայի նախագծից՝ «գլոբալ խալիֆայություն» ստեղծելու մուսուլմանական մեծամասնություն ունեցող բոլոր երկրներում՝ փոխարենը կենտրոնանալով Սիրիայի հյուսիս-արեւմուտքում՝ «Մեծ Իդլիբում» իր խմբավորման ամրապնդման վրա, որտեղ 2016-2017-աններին «կանաչ ավտոբուսներով» բերել էին երկրի այլ շրջանների արմատականներին։ Նրանք, ովքեր անհնազանդության նշաններ էին ցույց տալիս՝ հրաժարվելով անդամակցել ՀՓՇ ռազմականացված կառույցին, մաքրվում էին երբեմն խիստ մեթոդներով (տարածաշրջանի ավանդույթներով)։ Չի կարելի բացառել՝ 20-30 հազար մարդ ընդգրկող լիաֆորմատ բանակի ավազակապետականը լավ սարքավորված ու հագեցած կլիներ «կուրատորների» զգայուն ղեկավարության ներքո, որոնք ալ-ջուլիանին հինգ տարվա ընթացքում ձեռք է բերել ամերիկյան ռազմական բանտում։ Իհարկե, հաշվի առնելով Իդլիբի աշխարհագրական դիրքը, շատ մեծ է թուրք, ինչպես նաեւ բրիտանացի, քաթարցի եւ այլ հրահանգիչների ու խորհրդականների դերը։ Մոտավորապես այդ ժամանակ ալ-ջուլիանին ռազմական կամուֆլյաժը փոխարինեց քաղաքակիրթ կոստյումով՝ ցուցադրելով գլոբալ լրատվամիջոցների մոնիտորների տակ.CNN – ի եթերում ՀՓՇ առաջնորդի վերջերս աղմկահարույց հայտնվելը նման բնույթի առաջին ակցիան չէ։

Ամերիկյան The Grayzone պորտալի հեղինակ Աարոն Մատեն հաստատում է ԿՀՎ-ի՝ ՀՓՇ - ի նկատմամբ կուրատորության վարկածը՝ հիշեցնելով, որ «ջուլանի ուժերն ավելի վաղ գրավել էին Իդլիբը ԿՀՎ-ի օգնությամբ»։ Ինչեւէ, որպես խոշորագույն զինված խմբավորման ղեկավար, ան առանցքային ազդեցություն կունենա հետասադական շրջանում երկրում իրադարձությունների զարգացման վրա։ Վերջերս ալ-ջուլանին դիմել էր սիրիացիներին՝ կոչ անելով կամավոր դուրս գալ հրապարակ ուրբաթօրյա աղոթքից հետո՝ ի աջակցություն «սիրիական հեղափխությն»: Զանգվածային հանրահավաքներ են անցկացվել բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լաթաքիայում։ Ինչպես եւ սպասելի էր, ժողովուրդը շատ ակտիվ արձագանքեց, հատկապես նախկին ռեժիմի ենթադրյալ հանցակիցների, էթնո-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող հաշվեհարդարների, սովորական հաշվեհարդարների, տարերայնորեն ի հայտ եկած տեղական ավազակախմբերի ավազակային գործողությունների եւ այլնի խորապատկերին: Հերթական անգամ ՀՓՇ - ի առաջնորդը հանդես եկավ «առաջադեմ ջիհադիստի» կերպարով՝ սովորական աշխարհիկ հագուստով՝ հրահանգելվ անգամ արգելել օդ կրակելը՝ անվտանգության նկատառումներից ելնելով «նոր Սիրիայում»: Թե ում է այն իրականում պատկանելու, վկայում են ՀՏՍ-ի որևէ հստակ արձագանքի բացակայությունը իսրայելցիների կողմից Սիրիայի հարավային շրջանների շարունակական գրավմանըինչպես նաեւ ալ-ջուլիանիի՝ որպես վարորդի հայտնվելը տեսչական առաքելությամբ Դամասկոս ժամանած MIT-ի թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի մոտ։ Արաբ գրող եւ վերլուծաբան Սամեհ Ասքարը գրել է․ «... պատմության մեջ կմտնի, որ իհվաններն ու ալ-թաիդան  Թուրքիայի աջակցությամբ զինաթափեցին Սիրիան, մի քանի տասնամյակ հետ շպրտեցին նրա ռազմական ներուժը։ Եվ շուտով կհաջորդի ներխուժում սիրիական տարածք՝ առանց նվազագույն դիմադրության կամ առարկության»։

 

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի