|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր հատուկ նիստ է անցկացնելու, որի ընթացքում քննարկվելու են Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ խորհրդակցությունն անցնելու է փակ դռների հետեւում, եւ ԶԼՄ ներկայացուցիչները եւս ներկա չեն լինելու:
Փետրվարի 21-ին Պան Գի Մունը դատապարտել էր ռազմաօդային ուժերի կողմից լիբիացի ցուցարարների ռմբակոծումը: Ըստ որոշ տեղեկությունների` նա հեռախոսազրույց էր ունեցել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ եւ խնդրել է նրան` վերջ տալ բռնությանը:
Նաեւ հայտնի է դարձել, որ 70 իրավապաշտապան կազմակերպություններ բողոք-դիմում են ներկայացրել, որում պահանջում են Քադաֆիի անհապաղ հրաժարականը: