|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Եվրախորհրդարանը ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում Բենգազիում հիմնավորված Լիբիայի անցումային ազգային խորհուրդը ճանաչել երկրի օրինական կառավարություն: Բանաձեւի օգտին քվեարկել է 584 պատգամավոր, դեմ՝ 18-ը, եւս 18 խորհրդարանական ձեռնպահ են մնացել:
Բանաձեւում անդրադարձ կա նաեւ Լիբիայի օդային տարածքը թռիչքների համար փակելու հարցին: Պատգամավորները կոչ են անում Եվրամիության կառավարություններին եւ արտաքին գործերի հարցերով եվրահանձնակատար Քեթրին Էշթոնին՝ պատրաստ լինել սույն միջոցառումը կյանքի կոչելուն:
Միաժամանակ, խորհրդարանականներն ընդգծում են, որ նման գործողությունները կարող են ձեռնարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրամանով: