|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ-ում տնտեսական հանձնաժողովի նախագահ Հարություն Փամբուկյանն արդեն տեւական ժամանակ է չի այցելու Ազգային ժողով եւ չի մասնակցում օրենսդիր մարմնի աշխատանքներին:
Տպավորությունն այնպիսին է, որ Փամբուկյանը պարզապես բոյկոտում է ԱԺ նիստերը, քանի որ առանձնապես համակրանք չունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ:
Համենայն դեպս, Փամբուկյանի որոշ գործընկերներ չեն դադարում խոսել այն մասին, թե Փամբուկյանն այդպես էլ չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ Հովիկ Աբրահամյանը դարձել է ԱԺ նախագահ:
Թերթի տեղեկություններով, սակայն, Փամբուկյան Հարութը պարզապես Հայաստանում չէ: Նա, կարելի է ասել, բնակություն է հաստատել Գերմանիայում, իսկ Հայաստանում մատների վրա հաշված օրեր է միայն լինում: Խոսակցություններ կան, որ նա պատրաստվում է կապիտալն ու բիզնեսը վերջնականապես տեղափոխել Գերմանիա:
Ի դեպ, անգամ նրա PR մենեջերներն են արդեն անցել այլ աշխատանքի: Մասնավորապես` նրանից մեկը նախընտրել է զբաղվել երգչուհի Սիրուշոյի PR-ով: