|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրք գանձ որոնողները բարբարոսաբար պղծում են հայկական գերեզմանատները:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta պարբերականը՝ «հայկական ոսկու» մասին լուրերը Թուրքիայի բոլոր տարածքներից Ռիզե նահանգի Չամլըհեմշին շրջանի Մուրադ գյուղ է բերել բազմաթիվ գանձ որոնողների։
Անցած տարի Մուրադ գյուղի մոտ ճանապարհի շինարարություն սկսվեց։ Շինաշխատանքների ընթացքում հայտնաբերվեցին բլուրներ, որոնք, ինչպես պարզվեց, հայկական գերեզմաններ են եղել:
«Խոսակցությունները, թե այդ շրջանում ապրող հայերը հեռանալուց առաջ իրենց գանձերը թաղել են գերեզմաններում, Մուրադ գյուղ է բերել գանձեր որոնողների հոծ խմբերի: Նրանք խորը փոսեր են փորել գյուղի ողջ տարածքում, ինչն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը»,- նշում է թերթը։