|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ` սեպտեմբերի 21-ին, Երեւանում համերգ կտա համաշխարհային մեծության տենոր Պլասիդո Դոմինգոն:
Ողջունում ենք մեծ տենորի կրկնակի այցը Հայաստան եւ վստահ ենք, որ հայ ժողովուրդը մեծ հույսեր է կապում նրա հետ:
Հանրահռչակ տենորի` 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Հայաստան կատարած առաջին այցելությունից ծայր առավ պաշտոնափոխության մեծ գործընթաց, որի բացումն արեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ապա պաշտոնանկ արվեցին փոխնախարարներ ու նախարարներ:
Ճիշտ է` դա ավելի շատ տեղափոխություն էր, քան համակարգային փոփոխություն: Բայց հույս ունենք, որ այս անգամ գոնե կհասնենք հանրության համար ցանկալի փոփոխությունների: