|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Առավոտից Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Ավան եւ Նոր Նորք համայքները Կենտրոնին կապող փողոցի սկզբնամասում ոստիկանության կողմից ստուգվում են բոլոր մեքենաները: Իսկ փողոցի ներքեւի հատվածում վթարի ենթարկված մեքենաներ են, կան զոհեր եւ վիրավորներ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Yerkir.am-ին հայտնեց, որ ոստիկանությունը վնասազերծել է ծանր հանցագործություններ գործածների խումբ: Այս պահի դրությամբ դեպքի առթիվ մանրամասներ հայտնի չեն:
Մեր տեղեկություններով` հանցագործների այս խումբը վերջին շրջանում ավազակային հարձակումներ էին կատարում, հատկապես` հարուստների տներ էին թալանում: