|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Աֆղանական հետախուզության աշխատակիցները կասեցրել են մայրաքաղաք Քաբուլում կազմակերպվող ահաբեկչությունը` վնասազերծել են բեռնատարի մեջ տեղադրված 8 տոննա կշռող հզոր ռումբը. տեղեկացնում է Интерфакс-ը:
«Այդ ռումբը կարող էր ոչնչացնել ամեն ինչ` 1,5 կմ շառավղով: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղետ կարող էր լինել»,- ասել է աֆղանական հետախուզության մամուլի քարտուղարը:
Բացի դրանից` ոչնչացվել է «Ալ Քաիդա»-ի հետ կապված 5 ահաբեկիչ, որոնց թիրախը Քաբուլում գտնվող ռազմական օբյեկտն էր: