կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 11:32
Սպորտ

Ձյուդո. հայտնի են Հայաստանի չեմպիոնները

Ձյուդո. հայտնի են Հայաստանի չեմպիոնները
Երևանի խուլ-համրերի միության մարզադահլիճում ավարտվեց ձյուդոյի` Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնները դարձան Գարիկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) և Հակոբ Առաքելյանը (100+ կգ):
Կանանց առաջնության հաղթողներ դարձան Շուշան Առաքելյանը (48 կգ), Սոսե Բալասյանը (52 կգ) և Գայանե Խաչատրյանը (52+ կգ). հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
 
Հաղթողներին պարգևատրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը: