|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում շարունակվում է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:
Երեկ հայտնի դարձան 69 և 77 կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնները:
69 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Վանիկ Ավետիսյանը, ով երկամարտում ցույց տվեց 291 կգ (126+165) արդյունք:
Երկամարտում ցույց տված 289 կգ (130+159) արդյունքով երկրորդ հորիզոնականը գրավեց Ռոստամ Կարապետյանը, իսկ Ազատ Հակոբյանը 280 կգ (130+150) արդյունքով եզրափակեց եռյակը:
77 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Ժորժ Եղիկյանը, ով պոկել է 137 և հրել 165 կգ ծանրաձողը;
Երկամարտում ցույց տված 299 կգ (130+169) արդյունքով փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Մարտին Դարբինյանը, իսկ Ռազմիկ Օլթեցյանը 298 կգ (131+167) արդյունքով գրավել է 3-րդ հորիզոնականը: