Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Ջավախքի հայապահպանության կարեւորագույն գրավականը Հայաստանի պետականությունն է` չնայած ներկայիս հայաստանյան իշխանությունները տարբեր առումներով երբեմն հիասթափեցնեում են ջավախահայությանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ջավախեցի փորձագետ Ղեւոնդ Մկրտչյանը:
Նա նշեց, որ ներկայիս պայմաններն այնպիսին են, որ Ջավախքը ցանկացած պահի կարող է հայաթափլինել կամ մուսուլմանական ազդեցության ենթարկվել:
Փորձագետ Վահե Սարգսյանի կարծիքով` քանի որ Հայաստանում Ջավախքի վերաբերյալ հայեցակարգ գոյություն չունի, մենք չգիտենք, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Ջավախքը 50 տարի հետո:
«Թուրքերն ու ադրբեջանցիները ունեն հստակ հայեցակարգ: Նրանք ուզում են ջավախահայությանը Հայաստան ուղարկել, եւ եթե վերջին հայը դուրս եկավ Ջավախքից, այն ամբողջովին թուրքերով է բնակեցվելու»,- նշեց փորձագետը: