|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեծ Պահքի շրջան է: Իսկ Պահքի իմաստը միայն որոշակի կերակրատեսակներից հրաժարումը չէ, այլև առօրյա մարմնական հաճույքներից հրաժարումը, ժուժկալ կյանքով ապրելը` իբրեւ հոգին զորացնելու միջոց: Այսպես ենք հասկանում մենք Պահքի խորհուրդը…
Եվ որպես պարզ աշխարհական` ակնկալում ենք, որ իրենց համեստ ու բոլորի համար բաց ապրելակերպով, կեցությամբ ու մտածողությամբ մեր հոգևոր հայրերը պետք է օրինակ լինեն իրենց հոտի համար: Ամեն հոգեւորականի վարքուբարքով ու կերպարով, հարյուրամյակներով ձևավորված եկեղեցական ավանդույթներին, նրանց նվիրվածությամբ է նաև ամրապնդվում հավատն առ Աստված:
Եվ երբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը թանկարժեք ավտոմեքենա է ձեռք բերում, այն էլ Պահքի օրերին, օրինաչափ հարց է առաջանում` որքանո՞վ են մերօրյա բարձրաստիճան հոգեւորականներն ընկալում իրենց կարգավիճակով պարտադրված պատասխանատվությունը:
Եթե անգամ ճիգ գործադրենք տեղի ունեցածը վերագրելու արքեպիսկոպոսի` աշխարհիկ գայթակղություններին տուրք տալու մարդկային թուլությանը, ապա բացարձակապես անհասկանալի է նրա` իր հոտի ներկայացուցչի հետ ինչպես շարքային անպարկեշտ չինովնիկ հարաբերվելը:
Երիցս անհասկանալի է, երբ Մայր Աթոռն է անարձագանք թողնում այսպիսի վարքագիծը. անտարբերությունը կամ միտումնավոր լռությունը, անկախ պատճառներից, հավասարազոր է նման անընդունելի կենսակերպը խրախուսելուն: