կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-20 16:09
Քաղաքական

Մեծ Պահքի շրջանում սիրո, համերաշխության, հանդարտության կոչ եմ անում. Շարմազանով

Մեծ Պահքի շրջանում սիրո, համերաշխության,  հանդարտության կոչ եմ անում. Շարմազանով

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ այն միջադեպերին` ծեծկռտուք, դանակահարություն, որոնց  մասնակից կողմերից մեկը ՀՀԿ-ական է կամ ՀՀԿ-ական թեկնածուի թիմից:

 Նրա խոսքով` կարիք չկա ամեն միջադեպ կապել ՀՀԿ-ի հետ, որովհետև մոտ 1600 թեկնածու կա, նրանցից ամեն մեկն ունի  ծանոթ, ընկեր, բարեկամ, որոնք կարող են որևէ միջադեպի մասնակից լինել:

Շարմազանովը հավելեց, որ օրերս կենցաղային բնույթի մի միջադեպ էր եղել` դանակահարել էին մի երիտասարդի, ով ՀՀԿ-ական էր: Բայց դա չէր նշանակում, որ ՀՀԿ-ականները պետք է քաղաքականացնեին դա` հայտարարելով, որ ՀՀԿ-ականի վրա հարձակվել են:

«Եթե կա միջադեպ, ուրեմն դա պետք է պարզեն իրավապահ մարմինները, օրենքը խախտողը պետք է պատժվի: Մենք դրա մասին ասել ենք մեր բոլոր թիմակիցներին: Վենդետա, արյունահեղություն անթույլատրելի են միշտ: Մեծ Պահքի շրջանում սիրո, համերաշխության,  հանդարտության կոչ եմ անում: Մեր երկրում վենդետաները պետք է մնան անցյալում, մենք հակառակորդ ու թշնամի չունենք մեր երկրում: Կարիք չկա մրջյունից փիղ սարքել: Բերեք դատավորի ու մեղադրյալի ֆունկցիա չվերցնենք մեզ վրա»,- ասաց նա: