Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ-ականները խոսեցին իշխանությունների կողմից ընտրակեղծիքների փաստերի դեմ, ՀԱԿ խմբակցության պատգամավորները` երկրի անվտանգության կարևորության մասին, ՀՀԿ-ականները` իրենց դեմ իրականացվող հակափիարի մասին:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ներկայանալու են ընտրողին իրատեսական, այլ ոչ ականջահաճո գաղափարներով:
«Մեր կարգախոսը բազմաթիվ մարդիկ քննադատեցին, բայց պետք է հիշել Թետչերի խոսքերը. «Եթե իշխանությունները նույնիսկ քայլեն գետի վրայով, կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք դա կբացատրեն իշխանությունների` լողալ չիմանալով»,- ասաց Շարմազանովը:
Նա հորդորեց քաղաքական ուժերին առաջնորդվել հայրենիքի շահով, զերծ մնալ հայհոյանքից, անձերի միջև պայքարից, չնսեմացնել, չսևացնել դիմացինին:
ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն էլ հորդորեց քաղաքական ուժերին մնալ բարեկրթության շրջանակներում, ներկայանալ կոնկրետ քայլերով, գաղափարներով, ոչ թե պայքարել իշխանությունների դեմ: «Սա ընտրություն է ոչ թե կռիվ կինո: Առաջարկեք ձերը, մի զբաղվեք պոպուլիզմով: Հիշենք Չերչիլի խոսքերը. «Պատասխանատվությունն է այն գինը, որը վճարում ենք իշխանության դիմաց»:
ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ անիմաստ է խոսել ՀՀԿ-ի ձեռքբերումների մասին, որովհետև դրանք արդեն փաստ են:
Իսկ ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանն էլ նշեց` ընդդիմադիրներ կան, որոնք երազում են պատգամավոր դառնալու մասին: «Ընտրությունները համընկել են Մեծ պահքի հետ, երբ պետք է զերծ մնանք ստից, վատ մտքերից»,- ասաց նա` պահքին վերաբերող բարոյախրատական ճառ հնչեցնելով ամբիոնից: