|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հաց, աղ, ձու, կաթ, պանիր, կարագ... Եթե մեկ ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության այս եւ մի շարք այլ ապրանքների գներն աճեն 30 եւ ավելի տոկոսով, կառավարությունը կմիջամտի եւ կսահմանի դրանց վերին շեմը, ասել է թե` կսահմանափակի գների հետագա բարձրացումը:
Որոշման նախագիծն այսօր արժանացավ գործադիրի հավանությանը:
«Միջազգային պրակտիկայում ընդունված է պետության ուղղակի միջամտությունը գների կարգավորման դաշտում, եթե դրա անհրաժեշտությունն առաջանում է, որպեսզի աժիոտաժային միջավայրը հարթվի եւ շուկան վերադառնա իր բնականոն վիճակին»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ հիշյալ գործիքը կառավարությունը կարող է կիրառել ոչ ավելի, քան 90 օր, որից հետո նորից կվերադառնա բնական գնագոյացման ռեժիմը: «Մենք գտնվում ենք բարձր գնաճային փուլում, եւ պետությունը պետք է ունենա ամբողջական գործիքակազմ` գնաճը զսպելու համար»,- հավելեց վարչապետը: