Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ ռուսերի ու թուրքերի հարաբերությունները ջերմացել են Հայաստանի համար դա ողբերգությամբ է ավարտվել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը:
Մարտի 15-16-ը Ռուսաստանում է լինելու թուրքական 200-հոգանոց պատվիրակությունը:
Ըստ բանախոսի` այդ ամսաթիվը պատահական ընտրված չէ. մարտի 16-ին լրանում է 1921 թվականին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրի 90-ամյակը: «Հատկանշականն այն է, որ այս այցելությունը տեղի է ունենում մարտի 16-ին, երբ գիտենք, որ այս երկու ժողովուրդները 90 տարի առաջ միացան եւ հոշոտեցին Հայաստանը: Արդյո՞ք չեն գնում, որ նշեն իրենց այդ գործարքի 90-րդ տարին: Կարծում եմ, որ օրը պատահական չէ ընտրված»,- ասաց Ա. Շահբազյանը:
Փաստաթղթի համաձայն` Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում, իսկ այդ ժամանակ հայերին ցեղասպանելու եւ նրանց արտաքսելու հետեւանքով թուրքաբնակ էին դարձել Արևմտյան Հայաստանը եւ Կարսի մարզը։
Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան եւ Արաքս գետերով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը։ Նախիջեւանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։
Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, հայ-թուրքա-ադրբեջանական հակամարտության հարցերին, Ա. Շահբազյանը նշեց, որ, ի տարբերություն մեր դիվանագետների, նրանք շատ ավելի լավ են աշխատում. «Մեր դիվանագիտությունն անուշ քնած է ուղտի ականջում եւ զբաղված է` թույլ արձագանքելով այս կամ այն իրադարձությանը»: