Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիան ապրիլի 24-ին պատրաստվում է մեծ շուքով նշել Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակը:
Թուրքական Haberler կայքը տեղեկացնում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ առիթով Չանաքքալե է հրավիրել 102 երկրների նախագահների, այդ թվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Haberler-ը հայտնել է նաև, թե պետական պաշտոնյաներից մեկը Milliyet-ին տեղեկացրել է, որ նախագահ Էրդողանն այդ առթիվ երկրի նախագահներին նամակ է հղել: «Ուրախ կլինենք ձեզ տեսնել Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին»,- նշվել է նամակում:
Կայքը, նշելով, որ նամակն աչքի է ընկել Էրդողանի «խաղաղության» կոչերով, գրել է. «Նույն պաշտոնյան նշել է, որ Չանաքքալեի ճակատամարտում զոհվել են այլ էթնիկ արմատներ ունեցող երիտասարդներ, որոնց թվում եղել են հայեր: «Այսպես ասաց՝ միասին ենք կռիվ մղել, այդ իսկ պատճառով Սարգսյանն էլ հրավիրվեց»:
Փաստորեն, ըստ Թուրքիայի ղեկավարի տրամաբանության՝ հավանականություն կա, որ Հայաստանի նախագահը կարող է պատմական այդ օրը, երբ ողջ աշխարհի, ինչպես նաև հայության ուշադրության կենտրոնը պիտի լինի Ծիծեռնակաբերդը, լքի երկիրն ու հայտնվի Ցեղասպանությունն իրագործած և այն ուղիղ 100 տարի ժխտող իշխանության կողքին՝ ինչ-որ միջոցառում նշելու: