|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
1933 թվականին, իրենց պատմական հայրենիքում՝ Իրաքի Սիմել քաղաքում ցեղասպանվեցին մոտ 5000 ասորիներ։ Իսկ 2014-ին «Իսլամական պետություն» խմբավորումը ցեղասպանության ենթարկեց ասորիներին և եզդիներին։ Ելույթում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։ Պատգամավորը տեղեկացրեց, որ հանդես է գալու նախաձեռնությամբ, որպեսզի օգոստոսի 7-ը սահմանվի ասորիների ցեղասպանության հիշատակի օր, քանի որ ասորական եկեղեցին ու կազմակերպությունները նույն այդ օրն են նշում այն։
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն էր։ Նախագիծն առաջարկում է հայկական օրացույցում 2014 թ Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում ցեղասպանության ենթարկված եզդիների հիշատակի օր սահմանել օգոստոսի 3-ը։